Փոխվարչապետը ՀԲ-ի տարածաշրջանային տնօրենին ներկայացրել է Հայաստանի մինչև 2050թ. զարգացման ռազմավարության առաջնահերթությունները
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին, տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։
Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանի մինչև 2050թ. զարգացման ռազմավարության և ոլորտային ռազմավարությունների մշակման ընթացքն ու առաջնահերթությունները:
Զրուցակիցները քննարկել են Համաշխարհային բանկի երկրի համագործակցության շրջանակը և նախատեսվող նոր ծրագրերի ուղղությունները:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում հոկտեմբերին կայանալիք Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի աշնանային հանդիպումներին, որոնց մասնակցելու է նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: