Պլաններ ունենք Ղրղզստանի հետ մեծացնելու առևտրաշրջանառության ծավալները. Միրզոյան
Հայաստանի և Ղրղզստանի քաղաքական երկխոսությունը միշտ բարձր մակարդակի է, Երևանում այսօր Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևի հետ հանդիպումից հետո հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Պլաններ ունենք մեծացնելու առևտրաշրջանառության ծավալները, խորացնելու տնտեսական կապերը, ինչպես նաև՝ սովորելու օգտվել միմյանց տնտեսական հաջողություններից»,-ասաց Արարատ Միրզոյանը։