կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Պետությունը աճուրդով վաճառում է Աբովյանի բժշկական կենտրոնի հետնամասի անշարժ գույքը. Նախնական գինը հայտնի է

Պետությունը աճուրդով վաճառում է Աբովյանի բժշկական կենտրոնի հետնամասի անշարժ գույքը. Նախնական գինը հայտնի է

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 26-ի նիստում պետական գույքն աճուրդով օտարելու մասին որոշում կայացրեց:

Խոսքը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հատիսի թիվ 6/29 հասցեում գտնվող 1846,3 քմ մակերեսով անշարժ գույքի, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված  0,1702 հեկտար մակերեսով հողամասի մասին է:

Նախագծում նշված գույքը կառուցված է եղել 1985-ին և նախատեսված է եղել օգտագործել որպես բժշկական հաստատություն, սակայն ներկայումս տարածքը չի օգտագործվում։ Այն գտնվում է ներկայիս Աբովյանի բժշկական կենտրոնի հետնամասում։

2023-ի նոյեմբերի 24-ի դրությամբ Գույքի գնահատված շուկայական արժեքը կազմում է 203,1 մլն  դրամ։

Աճուրդով օտարման ենթակա Գույքի մեկնարկային գին է սահմանվել գույքի գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 203,1 մլն դրամ։

Աճուրդին մասնակցելու նախավճարը սահմանվել է գույքի մեկնարկային գնի 10 տոկոսի չափով՝ 20 310  000 ՀՀ դրամ:

Նախագծով նախատեսվում է նաև առաջին աճուրդի ժամանակ չվաճառված Գույքի վաճառքի նպատակով մինչև 2025-ի նոյեմբերի 24-ը կազմակերպել հերթական էլեկտրոնային  աճուրդներ՝ առանց Գույքի վաճառքի մեկնարկային գնի նվազեցման։

  • Կիսվել: