երկուշաբթի, հունիս 29
29 / 6 / 2026
«Պայթեցնող» վիճակագրություն. ԶՄՊԿ–ն պատմական ռեկորդ է սահմանել

«Պայթեցնող» վիճակագրություն. ԶՄՊԿ–ն պատմական ռեկորդ է սահմանել

Աշխարհում կան մասնագիտություններ, որտեղ սխալվելու իրավունք պարզապես չկա։ Պայթեցման աշխատանքները հենց այդպիսին են։

ԶՄՊԿ աշխատակիցների պրոֆեսիոնալիզմի ու երկաթյա կարգապահության տանդեմը ամենավտանգավոր ստորաբաժանումը դարձել է ամենաանվտանգը։

Մի քանի սերունդ միլիոնավոր տոննաներով ապար և զրո սխալ. Կոմբինատի պայթեցման տեղամասում գրանցվել է ընկերության բացարձակ ու պատմական ռեկորդ՝ առանց միջադեպի աշխատանք 75 տարի։

Սա մարդկային պատասխանատվության և մասնագիտական կատարելության ամենավառ օրինակն է։

Հայաստանի արդյունաբերական սրտում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում յուրաքանչյուր տոննա հանքաքարի արդյունահանումը սկսվում է ճշգրիտ հաշվարկից և բնականաբար հզոր ու կառավարվող պայթյունից։ Սակայն մինչև իրական որոտը, պայթյունը նախ լռության մեջ է կազմակերպում համակարգիչների էկրաններին։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի լեռնատեխնիկական ծառայությունում կայծեր ու պայթյուններ չկան, բայց հենց այս սենյակից է սկսվում ողջ գործընթացը։ Ժամանակակից թվային տեխնոլոգիաներն ու համակարգչային հատուկ լուծումները թույլ են տալիս սանտիմետրի ճշգրտությամբ որոշել ապագա պայթեցման վայրը։

Մասնագետը էկրանին տեսնում է ապարի ամրությունը, հաշվարկում հորատանցքերի քանակը, դրանց անհրաժեշտ խորությունն ու դասավորվածությունը, որպեսզի պայթյունը լինի առավելապես արդյունավետ և անվտանգ։

«ԶՄՊԿ» ՓԲԸ լեռնատեխնիկական ծառայության պետի տեղակալ Անորշավան Առաքելյանն ասում է. «Նախքան պայթեցումը իրականացվում է պայթեցման եռաչափ մոդելավորում և սիմուլյացիա։ Սիմուլյացիայի ժամանակ, եթե որևէ արդյունքներ չեն բավարարում, հնարավոր է լինում կատարել ճշգրտումներ, լավագույն արդյունք ստանալու համար։

Նոր տեխնոլոգիաները միայն բարելավում են գործընթացը, որովհետև տեխնիկան չի հոգնում, չի թերանում իր աշխատանքի մեջ, մարդկային գործոնները բնականաբար քչանում են։ Բայց միևնույն ժամանակ մասնագետների մասնագիտական կարողություններն էլ իրենց հերթին մնում են իրենց տեղում և ժամանակակից տեխնոլոգիաները բազմամյա փորձի մասնագետների հմտությունների հետ միասին ստեղծում են այն համակարգը, որ անխափան աշխատում է»։

Երբ պայթեցման թվային անձնագիր պատրաստ է, գործի են անցնում հորատող մեքենաները։ Սա երկրորդ կարևոր հանգրվանն է։ Հորատողի խնդիրն է համակարգչի տված կոորդինատներով անցքեր բացել կարծր ապարի մեջ։ Սխալվելու իրավունք չկա, յուրաքանչյուր հորատանցքի խորությունից է կախված, թե ինչպես իրեն կդրսևորի պայթուցիկ նյութը, իսկ չսխալվելու հարցում կրկին օգնում են ժամանակակից տեխնոլոգիաները։

Պլանավորումից մինչւ վերջնական պայթյուն. տեսանյութում՝ հանքի ամենատպավորիչ ու պատասխանատու գործընթացը։

  • Կիսվել: