«Փաստ». չի բացառվում, որ ՀՀ-ում գազի գինը կբարձրանա
Տևական ժամանակ է, ինչ մամուլում տեղեկատվություն է շրջանառվում, որ առաջիկայում ՀՀ մատակարարվող ռուսական գազի գինը կբարձրանա գրում է Փաստ» օրաթերթը։
«Երեկ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասել էր, թե գազի գնի՝ 30 տոկոսով բարձրանալու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Միևնույն ժամանակ, հարցին՝ հաջորդ տարվա համար կբարձրանա՞ գազի գինը, փոխվարչապետն արձագանքել է.
«Չեմ կարող դեռ պատասխանել, հուսով եմ, որ ոչ»։
Մհեր Գրիգորյանն ասել է նաև, որ գազի գնի վերաբերյալ բանակցությունները կավարտվեն մինչև տարեվերջ։
Սա, ըստ էության, հետաքրքիր մեկնաբանություն է, հատկապես այն առումով, որ հերքվում է կոնկրետ 30 տոկոսով թանկանալու տեղեկությունը:
Բանն այն է, որ, «Փաստ» թերթի տեղեկություններով, 2020 թվականի հունվարի 1-ից գազը թանկանալու է, այդ թվում՝ արդեն նաև ազգաբնակչության համար: Միայն թե մնում է պարզել, թե որքան է թանկանալու»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։