Փաշինյանը նոր որոշում ունի․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից Արմեն Դանիելյանի ազատվելուց հետո գրել էինք, որ նրան այդ պաշտոնում փոխարինողի համար դիտարկվում է նրա տեղակալի` Տիգրան Պետրոսյանի թեկնածությունը։
Տեղեկացանք, որ որոշումն արդեն կայացվել է` Փաշինյանը վստահում է Պետրոսյանին, նրան գործուղել էր կառույց` իբրեւ իր աչք ու ականջ, Արմեն Դանիելյանի նշանակման պահից, որին անգամ Արայիկ Հարությունյանի հովանավորությունը չփրկեց։ 2020-2021թթ. Պետրոսյանը եղել է վարչապետի աշխատակազմի «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալը, դրանից առաջ աշխատել է ԱԱԾ-ում։
Լուրեր կան, որ հենց նա է Փաշինյանին զեկուցել կառույցում կատարվող յուրաքանչյուր կասկածելի քայլի մասին եւ հասել պետի պաշտոնանկությանը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում