Փաշինյանի կառավարության կողմից հիմնադրած և լուծարված ԱՆԻՖ-ի աշխատողները ստացել են 10 մլն դոլար աշխատավարձ․ Առաքելյան
Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական, աշխատանքի ու սոցիալական հարցերի նախկին նախարար, Մեսրոպ Առաքելյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ այսօր հրապարակած թվերին, գրել է.
«Նիկոլ Փաշինյանը տեղեկացնում է, որ 20 տարվա թալանից 7 տարվա ընթացքում պետությանն է փոխանցվել 1.8 մլն դոլար։ Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից հիմնադրած և լուծարված ԱՆԻՖ-ի աշխատողները 3 տարում ստացել են 10 մլն դոլար աշխատավարձ»։
Հիշեցնենք, որ Փաշինյանն այսօր հայտարարել է. «Դատարանի որոշմամբ, հաշտության համաձայնություններով, 17.03.2025 թվականի դրությամբ, Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել 1 միլիոն 803 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 710 միլիոն ՀՀ դրամ»։