չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Պապոյանը Արագածոտնի մարզում մասնակցել է լոլիկի գերժամանակակից ջերմոցային համալիրի պաշտոնական բացմանը

Պապոյանը Արագածոտնի մարզում մասնակցել է լոլիկի գերժամանակակից ջերմոցային համալիրի պաշտոնական բացմանը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Արագածոտնի մարզում մասնակցել է Agro Prom լոլիկի գերժամանակակից ջերմոցային համալիրի պաշտոնական բացմանը: Այս մասին տեղեկանում ենq ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: 

Ծրագրի շրջանակում իրականացվել է շուրջ 9,7 մլրդ դրամի ներդրում։ 

Ջերմատնային տնտեսությունը կառուցված և համալրված է ժամանակակից տեխնոլոգիաներով։ Արտադրական գործընթացներում կիրառվում են արհեստական բանականության վրա հիմնված կառավարման համակարգեր և ռոբոտացված լուծումներ, որոնք հնարավորություն են տալիս վերահսկելու և արդյունավետ կառավարելու մշակաբույսերի աճեցման գործընթացները։ 

Արտադրությունում քիմիական միջոցներ չեն կիրառվում։ Ջերմոցային տնտեսությունն ունի GLOBALG.A.P. սերտիֆիկացում։ Լոլիկի արտադրության համար օգտագործվում են հոլանդական սերմեր՝ վիրուսների նկատմամբ բարձր կայունությամբ։  

Ընկերությունն օգտվել է Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրից։ 

Ներկայում ընկերությունն իրականացնում է նաև 10 հեկտար տարածքով պղպեղի նոր ջերմոցի կառուցման աշխատանքներ, որի համար նախատեսվող ներդրումը կազմում է շուրջ 9 մլրդ դրամ։ Հետագա փուլերում նախատեսվում է հարակից տարածքներում հիմնել նաև հապալասի և խաղողի այգիներ։ 

Նախարարը կարևորել է նման արտադրությունների ստեղծումը՝ ընդգծելով դրանց նշանակությունը տնտեսության զարգացման, նոր ներդրումների ներգրավման և նոր աշխատատեղերի ստեղծման տեսանկյունից։

  • Կիսվել: