ուրբաթ, հուլիս 11
11 / 7 / 2025
Ոսկեհատում մոտ 6 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ դպրոց կկառուցվի

Ոսկեհատում մոտ 6 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ դպրոց կկառուցվի

Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև նախատեսվող «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր» 3 մլն. ԱՄՆ դոլարի չափով (ևս 3 մլն. ԱՄՆ դոլարի չափով ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ) դրամաշնորհային համաձայնագրի կատարման արդյունքում կապահովվի Արմավիրի մարզի Ոսկեհատի միջնակարգ դպրոցի վերակառուցումը,  դպրոցի շենքի պահպանման ուղեցույցի մշակումը և դպրոցների 56 վարչական աշխատակազմերի վերապատրաստումը այդ ձեռնարկի կիրառության թեմայով, ուսումնական այցը Ճապոնիա՝ սեյսմիկ աղետի կառավարման, ճարտարագիտության և  կայուն քաղաքաշինության վերաբերյալ գիտելիքներ ձեռք բերելու համար, սեյսմիկ ռիսկերի և արձագանքման վերաբերյալ իրազեկման ծրագրերի մշակումը և իրականացումը 10-19 տարեկան 200 000 աշակերտների համար, այլ արդյունքներ, որոնք կնպաստեն աղետների կանխարգելման և  կլիմայի փոփոխության դեմ պայքարին:

Միաժամանակ Համաձայնագրով ՀՀ կառավարությանը վերապահված պարտավորությունների կատարման նպատակով 22.08.2024թ․–ին ընդունվել է ՀՀ կառավարության N 1336-Ն որոշումը, որով 19,800.0 հազար դրամ է հատկացվել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին՝ ապահովելու Ոսկեհատի միջնակարգ դպրոցի վերակառուցման նախագծանախահաշվային աշխատանքների ֆինանսավորումը:

Արմավիրի նախկին մարզպետ Համբարձում Մաթևոսյանը գրել էր, որ տարիներ առաջ 2021 թվականին Արմավիրի մարզի #հրատապ_խնդիրների լուծման ծրագրով նորոգվել էր #Ոսկեհատի միջնակարգ դպրոցի տանիքը:

«Ծրագիրն ընդգրկել է կրթօջախի ճաշարանի 150 քմ և տարրական դասարանների միջանցքի 160 քմ մակերեսը: Իրականացվել է նաև տանիքի մանսակի նորոգում՝ 90 քմ մակերեսով»,- գրել էր նա։

  • Կիսվել: