հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Նոյեմբերի 17-ից 21-ը ՀՀ-ում կանցկացվի Արդյունահանող Ճյուղերի Թափանցիկության Նախաձեռնության միջազգային ասոցիացիայի համաժողովի հերթական նիստը

Նոյեմբերի 17-ից 21-ը ՀՀ-ում կանցկացվի Արդյունահանող Ճյուղերի Թափանցիկության Նախաձեռնության միջազգային ասոցիացիայի համաժողովի հերթական նիստը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր կայացել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային խորհրդի նիստի կազմակերպման և անցկացման նպատակով միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը, որը վարել է նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը։
 
Նիստի ընթացքում քննարկվել են նոյեմբերի 17-ից 21-ը Արդյունահանող Ճյուղերի Թափանցիկության Նախաձեռնությունը (ԱՃԹՆ, EITI) միջազգային ասոցիացիայի համաժողովի հերթական նիստը ՀՀ-ում անցկացնելու վերաբերյալ կազմակերպչական հարցերը։
 
Նախարարի տեղակալը նիստի մասնակիցներին տեղեկացրել է, որ ԱՃԹՆ (EITI) միջազգային ասոցիացիային անդամակցում է 56 երկրներ, որնց ներկայացուցիչները այցելելու են Հայաստան։ Միջազգային ասոցիացիայի ներկայացուցիչների հետ Հայաստան են այցելելու նաև հանքարդյունաբերության ոլորտում մեծ հեղինակություն ունեցող ընկերությունների ներկայացուցիչները։
 
Առաջարկվել է համաժողովի ընթացքում կազմակերպել հանդիպումներ ներդրողների հետ, ներկայացնել շնորհանդեսներ, որոնցում արտացոլված կլինի Հայաստանի ներդրումային գրավչությունը։

  • Կիսվել: