Նեպալում ջրհեղեղի հետևանքով առնվազն 10 զոհ կա
Նեպալում անդադար անձրևները դարձել են ջրհեղեղների ու սողանքների պատճառ: Դրանց հետևանքով վերջին 24 ժամում մահացել է առնվազն 10 մարդ, 7-ն անհետ կորել է, հայտնում է Reuters-ը:
Նշվում է, որ Հիմալայների գետերի ջրերի մեծ մասը թափվում է ճանապարհների և կամուրջների վրա տարածաշրջանում տեղատարափ անձրևների պատճառով:
Այս պահին ոստիկանությունն աշխատում է ճանապարհները բացելու ուղղությամբ: