հինգշաբթի, նոյեմբեր 12
12 / 11 / 2026
ՄՍԾ Բաղրամյանի տարածքային կենտրոնը դադարեցնում է գործունեությունը

ՄՍԾ Բաղրամյանի տարածքային կենտրոնը դադարեցնում է գործունեությունը

Միասնական սոցիալական ծառայությունից տեղեկացնում են, որ ՄՍԾ Բաղրամյանի տարածքային կենտրոնը, կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված, դադարեցնում է իր գործունեությունը։

«Բաղրամյանի տարածքային կենտրոնի սպասարկման տարածքում բնակվող քաղաքացիներն այսուհետ անհրաժեշտ ծառայություններն ու աջակցությունը ստանալու համար կարող են դիմել ՄՍԾ Արմավիրի տարածքային կենտրոն։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Բաղրամյանի համայնքապետարանի ընդունարանում գործելու է Արմավիր տարածքային կենտրոնի ներկայացուցիչը»,- ասվում է հաղորդագրությունում:

  • Կիսվել: