երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Մինչև ապրիլի 1-ը հարցը լուծած կլինենք. ԱՍՀ նախարարը՝ տեղաշարժվելու խնդիր ունեցող թոշակառուներին քարտ առաքելու մասին

Մինչև ապրիլի 1-ը հարցը լուծած կլինենք. ԱՍՀ նախարարը՝ տեղաշարժվելու խնդիր ունեցող թոշակառուներին քարտ առաքելու մասին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կաջակցի այն թոշակառուներին, որոնք հենաշարժական, առողջական կամ այլ օբյեկտիվ պատճառներով չեն կարողանում այցելել բանկ նոր քարտ ստանալու կամ կենսաթոշակի համար տարեկան հաստատումը անցնելու համար։

«Մենք ունենք քաղաքացիներ, որոնք չեն կարողանում տեղաշարժվել տարբեր պատճառներով՝ հիմնականում առողջական: Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ մենք այդ քաղաքացիների հարցը լուծելու ենք, իրենք անհանգստանալու խնդիր չունեն: Մենք արդեն փորձնական 10 նման քաղաքացու վարժություն ենք արել և «Հայփոստի» միջոցով քարտը և PIN-ն ուղարկել ենք տուն:

Մնացած բոլոր քաղաքացիներին դա առաքելու ենք: Որևէ խնդիր չի առաջանա, որևէ մեկը չի զրկվելու իր կենսաթոշակը կամ նպաստը ստանալու իրավունքից: Մինչև ապրիլի 1-ն այդ հարցը լուծած կլինենք»,- ԱԺ-ում ասաց ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը:

Քարտերը կառաքվեն, իսկ մյուս ծառայությունների հետ կապված հարցերը կկարգավորվեն նորարարական լուծումներով։

  • Կիսվել: