շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Մենք հպարտանում ենք մեր հայրենակիցների ձեռքբերումներով. Փաշինյանը՝ Ալեքսիս Օհանյանին

Մենք հպարտանում ենք մեր հայրենակիցների ձեռքբերումներով. Փաշինյանը՝ Ալեքսիս Օհանյանին

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է WCIT 2019 մասնակից, Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր, ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանին:

Վարչապետը ողջունել է Օհանյանին և կարևորել նրա մասնակցությունը ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին: «Մենք հպարտանում ենք աշխարհի տարբեր երկրներում հաջող գործունեությամբ աչքի ընկնող մեր հայրենակիցների ձեռքբերումներով, ովքեր միջազգային ասպարեզում ճանաչելի են դարձնում մեր հայրենիքը: Ուրախ եմ հյուրընկալել Ձեզ այստեղ և քննարկել համատեղ ծրագրերի, Հայաստանի զարգացման փոխշահավետ նախագծերի հնարավորությունները»,-ասել է Ն. Փաշինյանը:

Ալեքսիս Օհանյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին գնահատականների համար: Նա նշել է, որ ուրախ է նորից այցելել Հայաստան:

«Հայաստանը մարդկային տաղանդի մեծ ներուժ ունի, զարգանալու և բարգավաճելու բազմաթիվ հնարավորություններ և մաս կազմելու համաշխարհային տեխնոլոգիական առաջընթացի»,-ասել է Ա. Օհանյանը:

ՀՀ վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը ՏՏ ոլորտը հռչակել է գերակայություն՝ նպատակադրելով Հայաստանը դարձնել տեխնոլոգիական երկիր:

Տեսանյութը՝ News.am-ի

  • Կիսվել: