հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Մարդը դեռ նոր է նշանակվել, դեռ չունեմ գոհ լինելու կամ դժգոհ լինելու առիթ. Ավանեսյանը՝ Զեյնալյանի մասին

Մարդը դեռ նոր է նշանակվել, դեռ չունեմ գոհ լինելու կամ դժգոհ լինելու առիթ. Ավանեսյանը՝ Զեյնալյանի մասին

Մենք երկայացրել ենք օրենքի նախագիծ, որով Բժշկական կենտրոնների տնօրենների նկատմամբ բժշկական կրթության պարտադիր լինելու հարցն է վերանայվում. մեր խորին համոզմամբ, նաև միջազգային փորձն է ցույց տալիս, որ բժշկական կենտրոնների կառավարման ֆինանսական հատվածը, օպերացիոն հատվածը, ոչ վիրահատական, այլ պրոցեսների կառավարման հատվածը և զուտ մասնագիտական բուժական հատվածը պետք է որոշակիորեն տարանջատվի, և դրանով նաև մենք համակարգային փոփոխություն կմտցնենք ընդհանուր կառավարման մեջ։ Այս մասին այսօր՝ մայիսի 15–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Հարցին՝ գո՞հ է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի տնօրենի պաշտոնում Նարեկ Զեյնալյանի նշանակումից, նա պատասխանեց. «Դե մարդը դեռ նոր է նշանակվել, դեռ չունեմ գոհ լինելու կամ դժգոհ լինելու առիթ։ Ինձ թվում է՝ պետք է թույլ տանք, որ աշխատի։

Ընդհանրապես, որպես հիմնադիր ես եմ նշանակում բժշկական կենտրոնների տնօրեններին միանշանակ»։

Հիշեցնենք, որ Նարեկ Զեյնալյանը ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահն էր, նա մանդատը վայր էր դրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորով։

  • Կիսվել: