Մաքսային հարկերի նվազման ֆոնին հարկային եկամուտներն 2024-ին 5.1 տոկոսով կամ 117 մլրդ դրամով աճել են
Մեքենաների և ծխախոտի ներմուծման ու համապատասխանաբար՝ մաքսային հարկերի նվազման ֆոնին հարկային եկամուտներն ընդհանուր առմամբ 2024-ին 5.1 տոկոսով կամ 117 մլրդ դրամով աճել են։ Այդ մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։