շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
«Մակիյաժով» հարց չեն լուծելու, անորակ շինություն լինի, ասֆալտ լինի, պիտի քանդվի. Փաշինյան

«Մակիյաժով» հարց չեն լուծելու, անորակ շինություն լինի, ասֆալտ լինի, պիտի քանդվի. Փաշինյան

Ես մշտապես ասել եմ, որ ճանապարհների որակի հարցում կոմպրոմիս չի կարող լինել, վերջ։ Այս մասին, այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մի կիլոմետր է, 2 կիլոմետր է, 10 է, թե 20 է, որակի ստանդարտին չի համապատասխանում, այո, պետք է քանդվի նորից սարաքվի, այդտեղ չկա երկրորդ կարծիք։ Ընդ որում սա չի վերաբերվում միայն ճանապարհներին։

Մենք, ցավոք, խոշոր դեպքեր ենք ունեցել։ Չենք բարձրաձայնում, բայց նույն Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարությունը, որ ձգձգվում է, ի՞նչն է եղել պատճառը, այնտեղ ամբողջական շինարարական կտորներ, ուղղակի մենք քանդել ենք տվել, ասել ենք՝ նորից պետք է սարքեք։ Իհարկե, շինարարը փոխվել է։

Այսպիսի դեպքերը բազմաթիվ են, որ թվում է, թե կառուցված է շենքը, բայց մասնագետները գնում են, արձանագրում են որակի պրոբլեմը ու թույլ չեն տալիս շտկումները անել, այդպես ինչ-որ մակիաժով հարցը լուծել։ Պարտադրել են քանդել, նորից սարքել այն ստանդարտով, ինչ ստանդարտ մեր պայմանագրի մեջ գրված է։ Պետք է գնանք այդ ճանապարհով, որ շուկան փոխվի, հակառակ դեպքում ամեն անգամ ասենք՝ դե լավ, այսքան գործը արված է, մեզ էլ ասելու են՝  բա խոստացաք, ի՞նչ եղավ։ Ոչինչ, մենք խոստացել ենք միաժամանակ նաև պատշաճ որակով աշխատանք, և այդ գործելակերպը միանշանակ պետք է շարունակենք։ Այս մեր պահանջը նորություն չի»,–ասաց նա։

  • Կիսվել: