երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Լենա Նանուշյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանում մասնակցել է «Բժշկական ծառայություններ մատուցողների փոխհատուցման թվային լուծումներ» աշխատաժողովին

Լենա Նանուշյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանում մասնակցել է «Բժշկական ծառայություններ մատուցողների փոխհատուցման թվային լուծումներ» աշխատաժողովին

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Վրաստանում Ասիական զարգացման բանկի կազմակերպած «Բժշկական ծառայություններ մատուցողների փոխհատուցման թվային լուծումներ» խորագրով աշխատաժողովին:
 
Աշխատաժողովի թեմաներն էին առողջապահության ֆինանսավորման հարցերը, թվային լուծումները, ինչպես նաև ծառայությունների որակի վերահսկման ուղիները, ներկայացվել է Հայաստանի, Վրաստանի, Կորեայի, Ինդոնեզիայի, Հնդկաստանի փորձը:
Այցի շրջանակներում Լենա Նանուշյանը հանդիպել է Վրաստանի առողջապահության նախարարի տեղակալ Թեա Գիորգաձեի հետ, քննարկել համատեղ իրականացված աշխատանքները, ներկա համագործակցության ընթացքը:
 
Հայկական և վրացական կողմերը պայմանավորվել են ավելի խորացնել երկարամյա գործակցությունը` ընդլայնելով փորձի փոխանակման հնարավորությունները, այդ թվում` գիտական ոլորտում:
 
Հանդիպման ընթացքում պատվիրակները քննարկել են նաև ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի արդի ծրագրերը, պատվաստման գործընթացին վերաբերող հարցերը, նաև համատեղ անցկացվող միջոցառումների ընդլայնման ուղղությունները:

  • Կիսվել: