շաբաթ, հունիս 20
20 / 6 / 2026
Լատվիան չի կարողանա փոխհատուցել Հայաստանին մրգերի արտահանման ծավալները. Լատվիայի խորհրդարանի նախկին պատգամավոր

Լատվիան չի կարողանա փոխհատուցել Հայաստանին մրգերի արտահանման ծավալները. Լատվիայի խորհրդարանի նախկին պատգամավոր

Լատվիան չի կարողանա փոխհատուցել Հայաստանին մրգերի, մասնավորապես՝ ծիրանի արտահանման այն ծավալները, որոնք ներմուծվում էին Ռուսաստանի տարածք: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ի հետ զրույցում հայտնել է մերձբալթյան հանրապետության նախկին պատգամավոր Ռուսլան Պանկրատովը։

Նա նշել է, որ Լատվիան երբեք հայկական մրգերի կարիք չի ունեցել, ուստի արտահանողների համար հեշտ չի լինի հասնել բարձր տնտեսական ցուցանիշների։

«Լատվիա մրգերի մատակարարումները չեն կարողանա ծածկել մրգերի արտահանման այն ծավալները, որոնք ձեռք էին բերվում Ռուսաստանի հետ»,-ասել է նա և հավելել, որ հայկական ծիրանն ու կեռասը, ամենայն հավանականությամբ, կլրացնեն ապրանքների նիշային կատեգորիան, սակայն զանգվածային սպառողի շրջանում բարձր պահանջարկ չեն ունենա, ինչպես ՌԴ-ում էր։

«Մինչ այդ շուկան հանգիստ ապահովվում էր ԵՄ երկրների, Թուրքիայի, Եգիպտոսի, Իրանի և այլ խոշոր արտահանողների մատակարարումներով, և վիճակագրորեն Հայաստանն այնտեղ գրեթե չէր երևում»,-ասել է Պանկրատովը։

Հիշեցնենք, որ «Ռոսսելխոզնադզորը» մայիսի 30-ից սահմանափակել է Հայաստանից մրգի-բանջարեղենի արտադրանքի ներմուծումը։ Բացի այդ, մայիսի 22-ից գերատեսչությունը ժամանակավորապես սահմանափակել է նաև երկրից ծաղիկների ներմուծումը։

Ինչպես նշել էր ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը՝ հունիսի 1-ից հայկական կեռասի, ծիրանի և ծաղիկների ներմուծողներ են դարձել Նիդեռլանդները, Կիպրոսը, ԱՄԷ-ն, Ռումինիան, Բուլղարիան և Լատվիան։

  • Կիսվել: