երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Լարսը բաց է, բայց հերթերը չեն նվազում. քանի հայկական բեռնատար է սպասում

Լարսը բաց է, բայց հերթերը չեն նվազում. քանի հայկական բեռնատար է սպասում

Ավելի քան 300 հայկական բեռնատար է սպասում ռուս-վրացական սահմանին` Հյուսիսային Օսիայի «Վերին Լարս» անցակետում, նշվում է հանրապետության Ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի կայքում:
 
Այս պահին հերթում 324 հայկական բեռնատար կա, իսկ ընդհանուր առմամբ հերթում տարբեր երկրներից 913 ավտոմեքենա է գրանցված։
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում Լարսի ճանապարհը բաց է, սակայն եղանակի վատթարացման պատճառով փետրվաի 17-ի լույս երկուշաբթի գիշերը կարող է փակվել։
Ըստ վիճակագրության` ամեն օր «Վերին Լարսով» շուրջ 150 հայկական բեռնատար է անցնում։ Հիշեցնենք, որ Ռազմավիրական ճանապարհը միակ գործող ցամաքային ճանապարհն է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանի տարածքով):

  • Կիսվել: