չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Կին առաջնորդների համաժողովի կազմակերպման գնման գործընթացը կիրականացվի օրենքով սահմանված ընթացակարգը չկիրառելով

Կին առաջնորդների համաժողովի կազմակերպման գնման գործընթացը կիրականացվի օրենքով սահմանված ընթացակարգը չկիրառելով

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 4-ի նիստում որոշում կայացրեց, որով 2023 թվականին Երևանում անցկացվելիք «Կին առաջնորդների դերը ժողովրդավարության, խաղաղության և անվտանգության խթանման գործում» խորագրով միջազգային գագաթնաժողովը կկազմակերպի «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված նախաորակավորման ընթացակարգը չկիրառելով:

Համաժողովի կազմակերպումը կդիտարկվի օրենքի 44-րդ հոդվածով սահմանված կարգով, որպես խորհրդատվական ծառայություն:

«Գնման ընթացակարգի շրջանակում ընտրված մասնակից կճանաչվի այն մասնակիցը, որի առաջարկած գնին և հրավերով սահմանված ոչ գնային պայմաններին հրավերով սահմանված կարգով տրված գործակիցների հանրագումարը կլինի ամենաբարձրը: Այս ընթացակարգի նպատակն է ունենալ բարձորակ կազմակերպիչ, ով լավագույնս կիրականացնի բացման և փակման արարողությունները, հյուրերի դիմավորման և ճանապարհման ծառայություններն, ինչպես նաև այլ կազմակերպչական հարցերը՝ միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան»,-ասվում է նախագծում:

  • Կիսվել: