չորեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2025
Կազմակերպությունը ֆինանսական հաշվետվությունների աուդիտ չանելու դեպքում կտուգանվի մինչև 4 մլն 650 հազար դրամով. նախագիծ

Կազմակերպությունը ֆինանսական հաշվետվությունների աուդիտ չանելու դեպքում կտուգանվի մինչև 4 մլն 650 հազար դրամով. նախագիծ

Ֆինանսների նախարարությունը 2021, 2022, 2023 թվականների հաշվետու տարիների ֆինանսական հաշվետվությունների աուդիտի ենթարկման և հրապարակման գործընթացի մոնիթորինգ է կազմակերպել: Արձանագրվել է, որ տարեցտարի կազմակերպություններն ավելի ու ավելի շատ կարգապահություն են դրսևորում ֆինանսական հաշվետվություններն օրենքով սահմանված կարգով և ժամկետում հրապարակելու համար: Այդ մասին Ազգային ժողովում ասաց ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:

«Այդուհանդերձ, վերջին տարվա վիճակագրությունը դեռ գոհացուցիչ չէ այն իմաստով, որ կազմակերպությունների կեսը (իսկ աուդիտի ենթակա կազմակերպությունները շուրջ 550-ի կարգի են լինում յուրաքանչյուր տարվա կտրվածքով) խախտում է օրենքով սահմանված կարգը՝ կա՛մ ֆինանսական հաշվետվությունները չի հրապարակում աուդիտի ենթարկված վիճակում, կա՛մ ֆինանսական հաշվետվությունների կազմը ոչ ամբոջապես է հրապարկում: Մասնավորապես՝ կազմակերպությունների 12 տոկոսը հրապարակել են նշածս խախտումներով, իսկ 38 տոկոսը ընդհանրապես չեն հրապարակել»,- ասաց նախարարի տեղակալ:

Համոզմունք կա, որ պատճառն այն է, որ իրավախախտումների համար նախատեսված պատասխանատվության միոցները շատ ցածր են աուդիտի միջին գնի համեմատությամբ: Աուդիտի միջին գինը շուրջ 6 մլն դրամի շրջակայքում է, այն պարագայում, երբ ֆինանսական հաշվետությունները սահմանված կարգով և ժամկետներում չհրապարակելու համար պատասխանատվությունը 50 հազար դրամ է առաջին խախտման համար, և այս խախտումը նշանակելուց հետո՝ 30-օրյա ժամկետում, կրկին խախտումը չվերացնելու համար՝ 500 հազար դրամ, այսինքն՝ հանրագումարում՝ 550 հազար դրամ, որը միջին աուդիտի գնի 10 տոկոսն է:

«Առաջարկում ենք եռաստիճան տուգանքների համակարգ. առաջինի դեպքում՝ 150 հազար դրամ, որը միջին աուդիտի գնի 2,5 տոկոսն է, երկրորդ դեպքում՝ 1 մլն 500 հազար դրամ, որը 25 տոկոսն է, երրորդ դեպքում՝ 3 մլն դրամ, որը 50 տոկոսն է: Հանրագումարով ստացվում է [աուդիտի] շուրջ 80 տոկոսի կարգի»,- ասաց նա:

  • Կիսվել: