Կառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող՝ պողպատե կառուցվածքով ժամանակավոր 2-րդ կամուրջը. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Կառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող՝ պողպատե կառուցվածքով ժամանակավոր 2-րդ կամուրջը:
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Դրանով լուծվել է նաև բեռնատար տրանսպորտային միջոցներով երթևեկության հարցը»,- գրել է Նիկոլ Փաշինյանը՝ կից հրապարակելով նաև տեսանյութ: