«Կառմիլան» ՍՊԸ-ն ազատվեց մաքսատուրքից. Այն կվերանորոգի և կկահավորի Վանաձորի մսամթերքի կիսաֆաբրիկատների արտադրամասը
Կառավարությունն իր այսօրվա նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԿԱՌՄԻԼԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
Այս ընկերության կողմից ներմուծվող հումքով և սարքավորումներով նախատեսվում է վերանորոգել և կահավորել Վանաձորում գործող մսամթերքի կիսաֆաբրիկատների արտադրամասը և վերազինել նոր արտադրական սարքավորումներով։
Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Վանաձոր քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 1996 թվականին։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 10 մլն դրամի ներդրում՝ շինարարական աշխատանքների իրականացման, սարքավորումների և հումքի ձեռքբերման համար:
Ներկայումս առկա է 7 աշխատատեղ 96 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2025 թվականի առաջին կիսամյակը ընկած ժամանակահատվածում նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 8-ի՝ 100 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է4․8 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 596 հազար դրամ: