Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքների արտահանումը. Գևորգ Պապոյան
ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքների արտահանումը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը` տեղեկացնելով արտահանողներին աջակցելու նպատակով պատրաստված նոր ծրագրի մասին:
«Կսուբսիդավորվի ջերմատնային ապրանքի (լոլիկ, պղպեղ, ելակ և ծաղիկ) արտահանումը: Ինչպես նաև կվերադարձնենք ԵՄ արտահանվող թարմ պտուղ/բանջարեղենի ու ծաղիկի մաքսատուրքը»,– գրել է նա։
Ըստ նախարարի՝ արդեն վաղը կայանալիք նիստում կառավարությունը պատրաստվում է պաշտոնապես հաստատել այս որոշումը: Գևորգ Պապոյանը նաև ակնարկել է, որ սա աջակցության միակ ծրագիրը չէ, և առաջիկայում սպասվում են նոր նախագծեր:
«Մրգի արտահանման սուբսիդավորումը կներկայացվի հաջորդիվ»,– նշել է Պապոյանը։


