Կառավարությունը կաշխատի բանկային համակարգի հետ վարկերի տոկոսների նվազեցման ուղղությամբ․ Փաշինյան
Հայաստանի կառավարությունը, աշխատելով բանկային համակարգի հետ, առաջիկայում կփորձի հասնել վարկերի տոկոսների նվազմանը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկուսակցական քարոզարշավի շրջանակներում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով քաղաքացիներից մեկի մտահոգությանը վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերի բարձր տոկոսադրույթների վերաբերյալ։
«Առաջիկայում, բանկային համակարգի հետ աշխատելով, մենք կփորձենք այնպես անել, որ վարկերի տոկոսները նվազեն»,- ասել է Փաշինյանը։
Նա հիշեցրել է, որ վերջերս ՀՀ կառավարության խնդրանքով և Կենտրոնկաան բանկի ջանքերով նվազել են POS տերմինալների միջնորդավճարները՝ անկանխիկ առևտրի դեպքում։


