շաբաթ, մայիս 31
31 / 5 / 2025
Կառավարությունն ընդունեց 2025/2026 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության քվոտաները

Կառավարությունն ընդունեց 2025/2026 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության քվոտաները

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 29–ի նիստում չզեկուցվող հարցերի թվում ընդունեց «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների 2025/2026 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը հաստատելու մասին» որոշման նախագիծը։

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Հաշվի առնելով նախորդ տարիների ընդունելության արդյունքները, ինչպես նաև ներկայացված հայտերը՝ 2025/2026 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության համար նախատեսվում է պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ 180 տեղ, որից 144-ը առկա և 36-ը հեռակա:

Նշված 180 տեղերից 109-ը հատկացվել է բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններին՝ 96 առկա և 13 հեռակա: Նախագծում 1-ով ավելացել է հեռակա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելության տեղերի թիվը, սակայն այն լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավվման անհրաժեշտություն չի առաջացնի, քանի որ հեռակա ուսուցմամբ սովորող ասպիրանտները կրթաթոշակ չեն ստանում, բացի այդ առկա ուսուցման համար հատկացված տեղերի թիվը պակասել է 56-ով:

Նախագծում ընդգրկված մասնագիտությունները և նրանց դասիչները համապատասխանում են Հայաստանի գիտական աստիճանաշնորհման անվանացանկում ներառված մասնագիտություններին և նրանց դասիչներին»:

  • Կիսվել: