երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Կառավարության նիստի օրակարգում 20 հարց է, որից 17-ը չի զեկուցվում. ևս 2 հարց գաղտնի է (ուղիղ)

Կառավարության նիստի օրակարգում 20 հարց է, որից 17-ը չի զեկուցվում. ևս 2 հարց գաղտնի է (ուղիղ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ մարտի 27-ին, անցկացնում  է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 20 հարց, որից չի զեկուցվում 17-ը: Եվս 2 հարց գաղտնի է:

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

- Դեղերի, բժշկական արտադրատեսակների և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, այդ գովազդին ներկայացվող պահանջները և դեղի գովազդային նյութի փորձաքննության կարգը սահմանելու մասին,

 

- Հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման միջոցառումը հաստատելու մասին,

- Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՄԵԴԻԿԱԼ ՀՈՐԻԶՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին,

 

- Բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտական աշխատանքների ցանկը սահմանելու մասին և այլ հարցեր:

  • Կիսվել: