շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Կառավարության խնդիրը այս տարվա աշխատուժի և կապիտալի ներհոսքը տնտեսական աճի ներուժի վերածելն է. քննարկվում է «2023 թ. պետբյուջեի մասին» օրենքի նախագիծը

Կառավարության խնդիրը այս տարվա աշխատուժի և կապիտալի ներհոսքը տնտեսական աճի ներուժի վերածելն է. քննարկվում է «2023 թ. պետբյուջեի մասին» օրենքի նախագիծը

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում եւ դրանց համատեղ նիստերում հոկտեմբերի 31-ին մեկնարկել են «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները:

2023 թվականի պետական բյուջեի նախագծով հաջորդ տարվա համար կանխատեսվում է 7% տնտեսական աճ, որը բավականին հավակնոտ թիրախ է՝ այս տարվա բազային երկնիշ աճի ֆոնին:

Կառավարության պարտք / ՀՆԱ հարաբերակցությունն այս տարվա վերջին կկազմի 51%, իսկ հաջորդ տարվա վերջին կնվազի 50%-ից:

Կառավարության խնդիրը այս տարվա աշխատուժի և կապիտալի ներհոսքը տնտեսական աճի ներուժի վերածելն է, որը հաջորդ տարիների համար կայուն զարգացում կապահովի:

Կապիտալ ծախսերի ծավալը 50%-ով կաճի և կկազմի մոտ 550 մլրդ դրամ:

Կապիտալ ծախսերի աճի մեծ մասը՝ 3/4-ը, բաժին է ընկնում անվտանգության և պաշտպանության ապահովմանը:

  • Կիսվել: