շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Իրան-Հայաստան սահմանին գտնվող Նորդուզ տերմինալից ապրանքների արտահանման և տարանցման 30 տոկոս աճ է գրանցվել

Իրան-Հայաստան սահմանին գտնվող Նորդուզ տերմինալից ապրանքների արտահանման և տարանցման 30 տոկոս աճ է գրանցվել

Հաղորդումները վկայում են,որ Իրան-Հայաստան սահմանին գտնվող Նորդուզ տերմինալից ապրանքների արտահանման և տարանցման 30 տոկոս աճի մասին, գրում է parstoday.ir-ը:

Իրանի հյուսիսարևմուտքում գտնվող Արևելյան Ատրպատական նահանգի ճանապարհատրանսպորտային կազմակերպության գլխավոր տնօրենն ասել է. -Վերջին 9 ամիսների ընթացքում Իրանի և Հայաստանի միջև գտնվող Նորդուզ սահմանային տերմինալից ապրանքների արտահանումն ու տարանցումը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 30 տոկոսով։

Օրջալի Ալիզադեն ասել է.«Վերջին 9 ամիսների ընթացքում Իրանի և Հայաստանի սահմանին գտնվող Նորդուզ տերմինալից արտահանվել է 1 մլն 123 հազար տոննա ապրանք, և 8360 տոննա ապրանք ներմուծվել է։

Նշելով, որ վերջին 9 ամիսների ընթացքում Նորդուզ սահմանային տերմինալով երթևեկել է 116,900 բեռնատար մեքենա, Ալիզադեն հավելել է,- Այս քանակությամբ երթևեկությունը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 11 տոկոս աճ է գրանցել։

 

  • Կիսվել: