կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Հույս ունենամ՝ հնարավորինս շուտ ոչ միայն Ադրբեջանից ապրանքներ կներմուծենք, այլև Հայաստանից ապրանքներ կարտահանվեն Ադրբեջան. Փաշինյան

Հույս ունենամ՝ հնարավորինս շուտ ոչ միայն Ադրբեջանից ապրանքներ կներմուծենք, այլև Հայաստանից ապրանքներ կարտահանվեն Ադրբեջան. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական օրակարգը վազանցում է քաղաքական օրակարգին, ինչը, վարչապետի բնորոշմամբ, լավ է։

Վարչապետն այդպիսի կարծիք է հայտնել Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։ 

«Կարծես թե, տնտեսական օրակարգը վազանցում է քաղաքական օրակարգին, ինչը լավ է, որովհետև քաղաքական օրակարգերը նրա համար են, որպեսզի սպասարկեն տնտեսական օրակարգը։ Եվ օգոստոսի 8-ի իրադարձությունները բավարար դաշտ են բացել տնտեսական գործակցության համար և ուրախ եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտրաշրջանառություն է ձևավորվում։ Հույս ունեմ, որ հնարավորինս շուտ ոչ միայն Ադրբեջանից ապրանքներ կներմուծենք, այլ նաև Հայաստանից ապրանքներ կարտահանվեն Ադրբեջան»,- ասել է ՀՀ վարչապետը։

Փաշինյանը դժվարացել է ժամկետներ նշել, թե երբ կարող է ստորագրվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը, որը կողմերն արդեն իսկ նախաստորագրել են 2025 թվականի օգոստոսի 8-ին, ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում։

«Գիտեք, եթե դուք ինձ 2025 թվականի հուլիսի 20-ին հարցնեիք, թե երբ է Ադրբեջանի հետ նախաստորագրվելու Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը, որովհետև ամենօրյա աշխատանք է տեղի ունենում, և ամենօրյա աշխատանքը չեմ կարող ասել, թե ինչքան կտևի»,- նշել է Փաշինյանը։ 

 

  • Կիսվել: