հինգշաբթի, հունիս 25
25 / 6 / 2026
Հունիսի 1-ից մինչև 18-ը ՀՀ-ից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ Գառնիկ Դանիելյան

Հունիսի 1-ից մինչև 18-ը ՀՀ-ից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ Գառնիկ Դանիելյան

Հունիսի 1-ից մինչև 18-ը Հայաստանի Հանրապետությունից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ հարցմանս ի պատասխան տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից՝ հղում անելով ՍԱՏՄ-ին։ Գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Նույն ժամանակահատվածի համար, ըստ էկոնոմիկայի նախարարության, ծաղկի արտահանումը կազմել է 1996․3 հազար հատ և 17․2 տոննա։ Ծաղկի արտահանման ծավալները ըստ երկրների հետևյալ քանակությամբ են՝ Վրաստան-15.6 տ․, Բուլղարիա-0.2 տ․, Նիդերլանդներ-0.1 տ․, Ռումինիա-0.7 տ․, ԻԻՀ-0.6 տ․։

Ըստ նույն տեղեկատվության, Ավստրիա է արտահանվել ընդամենը 2000, իսկ Ֆրանսիա՝ 2900 հատ ծաղիկ։

Գրությամբ միաժամանակ հայտնում են, որ ԵՄ անդամ երկրներ արտահանելու նպատակով իրականացվում են ակտիվ աշխատանքներ։

Քանի դեռ դեպի ԵՄ «ընթացող» օրվա իշխանությունները բանակցում են նոր շուկաներ գտնելու ուղղությամբ, հսկայական վնասներ է կրում հայ տնտեսվարողը։

Ծաղիկ արտադրողները հայտնում են, որ ստիպված են թափել օրական հազարավոր ծաղիկներ, քանի որ դրանք այդպես էլ չեն իրացվում ոչ ներքին, ոչ արտաքին շուկաներում»,-գրել է նա:

  • Կիսվել: