երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
ՀԾԿՀ նախագահը և հանձնաժողովի անդամներն այցելել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Հրազդան-5» կայան

ՀԾԿՀ նախագահը և հանձնաժողովի անդամներն այցելել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Հրազդան-5» կայան

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը և հանձնաժողովի անդամներն օգոստոսի 28–ին աշխատանքային այց են կատարել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի շոգեգազային ցիկլով էլեկտրական էներգիա արտադրող «Հրազդան-5» կայան։ 

Հանձնաժողովից հայտնում են, որ այցի ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանը և «Հրազդան-5» կայանի տնօրեն Ռուբեն Վարդանյանը հանձնաժողովի ներկայացուցիչներին ծանոթացրել են կայանի գործունեությանը, տեխնիկական հնարավորություններին և վերջին տարիներին իրականացված վերազինումներին։

Քննարկվել են կայանի արդյունավետ և հուսալի շահագործման, ինչպես նաև էներգետիկ համակարգի կայունության ապահովմանն առնչվող հարցեր։Հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը կարևորել է ոլորտի ընկերությունների հետ պարբերական աշխատանքային հանդիպումները՝ ընդգծելով համատեղ աշխատանքների կարևորությունը։ 

  • Կիսվել: