հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Փորձագիտական կենտրոնը համալրվել է  նոր սարքերով. Հնարավոր կլինի պարզել և որոշել ծառի տարիքը, հատման վաղեմությունը

Փորձագիտական կենտրոնը համալրվել է նոր սարքերով. Հնարավոր կլինի պարզել և որոշել ծառի տարիքը, հատման վաղեմությունը

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ ընդլայնելով փորձաքննություններ իրականացնելու կարողություններն և հնարավորությունները, Կենսաբանական բաժնում իրականացվող դեդրոխրոլոգիական փորձաքննություններ իրականացնելու համար ձեռք բերված սարքավորումների շարքերը համալրել է նոր սարքավորումով։

Այն առավել մեծ ճշգրտությամբ հնարավորություն կտա իրականացնել բազմահարց հետազոտություններ և փորձաքննություն, սարքի հնարավորությունների շնորհիվ, հնարավոր կլինի պարզել՝ ծառի տարիքը, աճի տեղանքը, պայմանները, ծառերի հատման վաղեմության ժամկետը, ինչպես նաև ունեցած տվյալների վերլուծությամբ, որոշել կտրման պահին ծառերի կենսական վիճակը:

Սարքով հնարավոր կլինի իրականացնել նաև.

պատմական դենդրոխրոնոլոգիա,

դենդրոէկոլոգիա,

դենդրո–կլիմատոլոգիա,

աճող և ցողունային վերլուծություններ,

գեոմորֆոլոգիա և այլն։

  • Կիսվել: