հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Հիփոթեքի տոկոսը մարելու նպատակով պետությունը վարկառուներին վերադարձրել է 67 մլրդ դրամի եկամտահարկի գումար

Հիփոթեքի տոկոսը մարելու նպատակով պետությունը վարկառուներին վերադարձրել է 67 մլրդ դրամի եկամտահարկի գումար

Պետությունը 2024 թ․ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների մասով վարկառուներին և համավարկառուներին վերադարձրել է 67 մլրդ դրամ եկամտային հարկի գումար:

Այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թ․ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ:

«Վարկառուներին և համավարկառուներին վերադարձվածի մասով թիվն այս պահին 67 մլրդ դրամ է»,–ասաց Բադասյանը:

 

  • Կիսվել: