հինգշաբթի, սեպտեմբեր 10
10 / 9 / 2026
Հիմնանորոգվում է Երերույքի տաճարից դեպի Անիպեմզա տանող ճանապարհը

Հիմնանորոգվում է Երերույքի տաճարից դեպի Անիպեմզա տանող ճանապարհը

Շիրակի մարզում գտնվող Երերույքի տաճարից դեպի Անիպեմզա բնակավայր տանող 335 մետր երկարությամբ ճանապարհահատվածը հիմնանորոգվում է։ Աշխատանքներն իրականացվում են պետական ծրագրի շրջանակում, որի համար նախատեսվել է 41 միլիոն 947 հազար դրամ։

Ինչպես տեղեկացնում են Անիի համայնքապետարանից, ճանապարհահատվածը կասֆալտապատվի, իսկ աշխատանքների իրականացման համար նախատեսված է ութ ամիս։

Անիի համայնքապետարանից հայտնեցին նաև, որ ճանապարհի հիմնանորոգմանը զուգահեռ՝ Երերույքի տաճարի հարակից տարածքում՝ Անիպեմզայի քարայր-կացարանների համալիրում շարունակվում են հնագիտական պեղումները։

Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը համալիրում աշխատանքները սկսել է օգոստոսի 20-ից։ Ծրագրի առաջին փուլը նախատեսվում է ավարտել այս ամսվա վերջին, իսկ երկրորդ փուլը կմեկնարկի հոկտեմբերին։

  • Կիսվել: