Հիմա բողոքեմ ձեզնից, որոշումների ընդունումը շատ երկար է տևում ձեզ մոտ․ Խաչատուր Սուքիասյանը՝ Ֆիննախ տեղակալին
Հիմա բողոքեմ ձեզնից, որոշումների ընդունումը շատ երկար է տևում ձեզ մոտ։ Այն ինստիտուտները, որոնք ձեզ պետք է որոշակի վիճակագրություն տան, չեն կարողանում տալ: Այս մասին ԱԺ-ում ասել է ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ դիմելով Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանին:
«Ես միշտ ասել եմ, ձեզ հետ խոսել եմ, որ դուք, որպես մարմին, ունեք երկու մաս: Դուք ծախսային մաս ունեք, որից մի մասը պարտադիր ծախսերն են, դա աշխատավարձն է, մյուսը՝ արդեն դուք պետք է ընտրություն կատարեք այդ գումարն ուր գնա, որ ավելի արագ գեներացվի, ամեն անգամ այդ ծավալը մեծանա։
Հիմա ինձ պետք է ասեք պարտք ՀՆԱ, մենք այդ ՀՆԱ-ն այս պարտքով ինչքա՞ն կարող ենք բարձրացնել, ենթադրենք՝ էլ պարտք չենք վերցնում, մեր մաքսիմումն ինչքա՞ն է: Հաշվարկ կա՞, օրինակ մի ջրամբարի ի հայտ գալու դեպքում, մենք երեք տարի հետո ի՞նչ ենք ունենում, եթե այդ ծառերն արդեն տնկած լինեն, այդ ջուրն էլ իրենց մատակարարած լինի։
Հիմա ես ասում եմ ձեզ, եթե ջրամբարներ ունենանք, կարող ենք 10 միլիարդի պրոդուկտ գեներացնել։ Այս մասով ովքե՞ր են խոսելու: Կուզեմ այս թեմաներից խոսենք, որովհետև սրանք կարևոր են»,-նշել է նա:



