շաբաթ, հունիս 28
28 / 6 / 2025
ՀՀ-ն ձգտում է մինչեւ 2040-ը հասնել բնակչության ծերացման ցուցանիշի 20 տոկոս կրճատման, 30 տոկոսով երիտասարդացման. նախարար

ՀՀ-ն ձգտում է մինչեւ 2040-ը հասնել բնակչության ծերացման ցուցանիշի 20 տոկոս կրճատման, 30 տոկոսով երիտասարդացման. նախարար

Հայաստանը ձգտում է մինչեւ 2040 թվականը հասնել բնակչության ծերացման ցուցանիշի 20 տոկոս կրճատման, բնակչության երիտասարդացման 30 տոկոս աճի եւ ՀՆԱ-ի, ինչպես նաեւ մարդկային զարգացման  ինդեքսի զգալի խթանման: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ներկայացնելով ռազմավարության դրույթները:

«Նոր ռազմավարությունն ակնկալում է ցանկալի մակարդակին մոտ պտղաբերության ցուցանիշ, աղքատության կրճատում, մահացության նվազում եւ կյանքի ավելացում համապարփակ մոտեցում որդեգրելով հասարակության բարեկեցության հարցում»,-ասաց նա:

  • Կիսվել: