երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ համաձայնագրին գույքի գնահատման վերաբերյալ

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ համաձայնագրին գույքի գնահատման վերաբերյալ

Հայաստանի կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն տվեց գույքի գնահատման ոլորտում համագործակցության մասին ԵԱՏՄ համաձայնագրին։

Նշված համաձայնագիրը հաստատվել էր 2024 թվականի սեպտեմբերին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում։

Համաձայնագիրը սահմանում է ընթացակարգ, որով ԵԱՏՄ երկրների իրավասու մարմինները (Հայաստանում` անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե) տեղեկատվություն են փոխանակում նորմատիվային ակտերի, մասնավոր գնահատողների ռեգիստրների, ինչպես նաև շուկայի վերաբերյալ կատարած հաշվետվությունների մասին:

  • Կիսվել: