չորեքշաբթի, սեպտեմբեր 2
2 / 9 / 2026
ՀՀ–ից արտահանումը ՌԴ–ի սահմանափակումների պատճառով առանձնապես չի տուժել. էկոնոմիկայի նախարար

ՀՀ–ից արտահանումը ՌԴ–ի սահմանափակումների պատճառով առանձնապես չի տուժել. էկոնոմիկայի նախարար

ՀՀ–ից արտահանումը ՌԴ–ի սահմանափակումների պատճառով առանձնապես չի տուժել և 7 ամսում նվազել է ընդամենը 1,9%-ով: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Դժվար է, բայց գրեթե հասանք նախորդ տարվա արտահանման ծավալին։ Այսպես` 2026 թվականի հունվար-հուլիսին ագրոպարենային ապրանքների (բացառությամբ թարմ մրգի և բանջարեղենի) արտահանման ծավալը կազմել է 849 մլն ԱՄՆ դոլար, ինչը 2025 թվականի հունվար-հուլիսի համեմատ (865 մլն ԱՄՆ դոլար) քիչ է ընդամենը 1․9%-ով»,–նշել է նա:

  • Կիսվել: