շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Հայտարարվել է Սիսիան-Քաջարան ճանապարհի շինաշխատանքների տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման բաց մրցույթ

Հայտարարվել է Սիսիան-Քաջարան ճանապարհի շինաշխատանքների տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման բաց մրցույթ

«Դիմակայուն և ներառական ճանապարհային հատվածի բարելավման» ծրագրի շրջանակներում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից հայտարարվել է Հյուսիս-հարավ ծրագրի Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման միջազգային բաց մրցույթ:

 

Ծառայությունները պետք է մատուցվեն տեխնիկական բնութագրի պահանջներին համապատասխան, որը հանդիսանում է պատվիրատուի կողմից տրամադրվող մրցութային փաստաթղթերի անբաժանելի մասը:

Հետաքրքրվածության հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2025թ. օգոստոսի 27-ը՝ ժամը 18:00 (Երևանի ժամանակով):

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ հետևյալ հղումով:

  • Կիսվել: