երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Հայտարարագիր լրացնելիս հնարավոր կլինի գումար տալ ՀԿ–ի կամ ԶԼՄ–ի

Հայտարարագիր լրացնելիս հնարավոր կլինի գումար տալ ՀԿ–ի կամ ԶԼՄ–ի

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ–ում ասաց, որ նախատեսում են ընդլայնելով հայտարարագրով նախատեսված սոցիալական կրեդիտների շրջանակը` կրթության և առողջապահության կրեդիտներին ավելացնելով ՀԿ–ների և ԶԼՄ–ների ֆինանսավորումը։

«Գործնական կիրառությունը կլինի այնպես, որ կսահմանենք չափանիշներ և միայն դրանց բավարարելու դեպքում ՀԿ–ներն ու ԶԼՄ–ները կարող են հայտնվել ֆինանսավորման ցանկում։ Քաղաքացիները, հայտարարագիրը լրացնելիս կամ սոցիալական կրեդիտները պահանջելու ժամանակ, հնարավորություն կունենան ընտրել այն ՀԿ–ին կամ ԶԼՄ–ին, ում ցանկանում են ուղղել նախանշված գումարը։ Մենք կսահմանենք, թե քաղաքացին որքան գումար կարող է ուղղել այդ նպատակով»,– ասաց Հովհաննիսյանը։

  • Կիսվել: