Հայաստանը Վրաստանից կարտոֆիլի հիմնական գնորդներից է
Վրաստանից կարտոֆիլի արտահանումն աճել է գրեթե 30 անգամ: Այս մասին հայտնել է այդ երկրի Գյուղատնտեսության նախարարությունը։
Մասնավորապես նշվում է, որ Վրաստանից կարտոֆիլի հիմնական գնորդը Ռուսաստանն է։ 2025 թվականի հունվարի 1-ից մարտի 3-ը Վրաստանը վաճառել է 8 միլիոն դոլարի 27,5 հազար տոննա կարտոֆիլ։ Վրացական կարտոֆիլի հիմնական ներկրողներն են Հայաստանը՝ 2,2 հազար տոննա, Ռուսաստանը՝ 14 հազար տոննա, Ադրբեջանը՝ 10,5 հազար տոննա։