ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Հայ ժողովրդին ժամանակ է պետք. Տիգրան Սարգսյանը` Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին

Հայ ժողովրդին ժամանակ է պետք. Տիգրան Սարգսյանը` Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին

Հայ ժողովրդին ժամանակ է պետք իր համար ռազմավարական որոշումներ մշակելու համար, մասնավորապես` Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ։
Այդ մասին հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը կարծում է, որ Հայաստանը մտադիր է համագործակցել Ռուսաստանի հետ։
 
«Հայկական հասարակությունում տարբեր դիրքորոշումներ կան։ Ղարաբաղյան պատերազմից հետո սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով տեկտոնական փոփոխություններ են եղել Հայաստանի դիրքորոշման մեջ։ Կարծում եմ, որ հայ ժողովրդին ժամանակ է պետք, որպեսզի իր համար նոր ռազմավարական որոշումներ կայացնի»,– SHOT Telegram ալիքին տված մեկնաբանությունում նշել է քաղաքական գործիչը։
Անդրադառնալով ՀԱՊԿ–ում Երևանի հետագա գործողություններին` Սարգսյանը հայտարարել է. «Կապրենք, կտեսնենք»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: