Հայաստանը ԵԱՏՄ երկրների շարքում ՀՆԱ-ի աճով երրորդն է
2024 թվականի առաջին կիսամյակում ԵԱՏՄ համախառն ներքին արդյունքի ծավալն աճել է 4,6%-ով՝ 2023 թվականի հունվար-հունիս ամիսների մակարդակի համեմատ, հայտնում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովից:
Հաշվետու ժամանակահատվածում ԵԱՏՄ-ում ապրանքների արտադրությունն աճել է 4,3%-ով, ծառայությունների արտադրությունը՝ 5,2%-ով։
2024 թվականի հունվար-հունիս ամիսներին համախառն ներքին արդյունքի ապրանքների արտադրության աճը կազմել է.
Ղրղզստանում՝ 8,7%,
Բելառուսում՝ 7,5%,
Հայաստանում՝ 7,3%,
Ռուսաստանում՝ 4,2%,
Ղազախստանում՝ 3,6%: