հինգշաբթի, հոկտեմբեր 8
8 / 10 / 2026
Հայաստանը չեղարկել է Հնդկաստանի և ևս երկու երկրի քաղաքացիների համար էլեկտրոնային վիզա ստանալու լրացուցիչ պահանջները

Հայաստանը չեղարկել է Հնդկաստանի և ևս երկու երկրի քաղաքացիների համար էլեկտրոնային վիզա ստանալու լրացուցիչ պահանջները

Հնդկաստանի, Իրաքի և Եգիպտոսի քաղաքացիների համար դյուրացվել է էլեկտրոնային վիզաների ստացման գործընթացը։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության հոկտեմբերի 8-ի նիստում։

Մասնավորապես, նշված երկրների քաղաքացիների համար չեղարկվել են 2024 թվականին սահմանված էլեկտրոնային վիզա ստանալու լրացուցիչ պահանջները, որոնք ենթադրում էին զբոսաշրջային ապահովագրության և այլ փաստաթղթերի պարտադիր առկայություն։

Նշվում է, որ նախկինում ներդրված լրացուցիչ պահանջները կարող են խոչընդոտել Կառավարության սահմանած վիզային արտոնությունների համապարփակ կիրառմանը։

Ընդգծվում է, որ որոշման ընդունումը պետական տուրքից ազատման արտոնության կիրառում կապահովի այն օտարերկրացիների համար (ում համար գործում է մուտքի վիզայի ռեժիմ), որոնք Հայաստան են ժամանում հոկտեմբերի 8-ից 30-ը անցկացվող COP17 համաժողովին և դրա շրջանակում կազմակերպվող միջոցառումներին մասնակցելու նպատակով։

  • Կիսվել: