շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Հայաստանը բանակցում է Youtube-ի հետ

Հայաստանը բանակցում է Youtube-ի հետ

Հայաստանը բանակցում է Youtube-ի հետ՝  առաջիկայում տեղայնացում ունենալու համար։ Այս մասին «WCIT-2019» ՏՏ համաշխարհային համաժողովի շրջանակում տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Նրա խոսքով՝ Բարձր տեխնոլոգիաների նախարարությունը բանակցում է Youtube-ի հետ այդ թեմայով։ «Ոչ  միայն Youtube-ի, այլ ծրագրավորման ընկերությունների հետ, որոնց համար մենք Հայաստանում տեղայնացում չունենք: Մենք սկսել ենք բանակցել նրանց հետ», - ընդգծեց նա:

Հիշեցնենք, որ երևանյան համաժողովին մասնակցում էէ ավելի քան 2 հազար մասնակից՝ 70 երկրից։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: