հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
«Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագրով 304 շահառուի տրվել են փոքր բիզնես դրամաշնորհներ

«Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագրով 304 շահառուի տրվել են փոքր բիզնես դրամաշնորհներ

Համաշխարհային բանկի և Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի  «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում»ծրագրով 304 շահառուի Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու և Շիրակի մարզերից տրամադրվել են փոքր բիզնես դրամաշնորհներ խթանելու նրանց ինքնաբավ կենսապահովումը՝ դուրս գալով ընտանեկան նպաստ համակարգից։ Տեղեկացնում են Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակից։

Այս ծրագիրն իրականացվում է Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Միասնական սոցիալական ծառայության հետ սերտ համագործակցությամբ:

 

  • Կիսվել: