հինգշաբթի, հոկտեմբեր 8
8 / 10 / 2026
Հայաստանում պաշտոնյաների պարգևավճարների չափը կարող է փոխվել վարչապետի որոշման հիման վրա

Հայաստանում պաշտոնյաների պարգևավճարների չափը կարող է փոխվել վարչապետի որոշման հիման վրա

Պետական մարմինների աշխատանքի արդյունավետության գնահատականը կարող է նվազել, եթե վարչապետի կամ փոխվարչապետների հանձնարարականները կատարվում են ուշացումով կամ ոչ պատշաճ կերպով։ Համապատասխան որոշումը հոկտեմբերի 8-ին ընդունվել է Հայաստանի կառավարության նիստում։

Գործող կարգավորումներով նախատեսվում է պետական մարմնի աշխատակիցների պարգևատրում իրականացնել գրանցված արդյունքների հիման վրա։ Կատարված փոփոխությունների հետևանքով պետական ծառայողների պարգևատրումների չափը կարող է փոփոխվել (նվազել, եթե պետական մարմնի աշխատանքի արդյունավետության ցուցանիշը ցածր լինի)։

  • Կիսվել: