երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Հայաստանում դիզվառելիքի դեֆիցիտ չկա․ Պապոյան

Հայաստանում դիզվառելիքի դեֆիցիտ չկա․ Պապոյան

Լավ լուրն այն է, որ մենք արդեն իսկ դիվերսիֆիկացրել ենք մեր ներմուծման շղթան։ Այս մասին այսօր ՔՊ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով հարցին, թե Ռուսաստանում դիզվառելիքի սղությունը որևէ կերպ անդրադառնալո՞ւ է Հայաստանի վրա:
 
Նա, մասնավորապես, ասաց. ՛՛Երբ իրանական ճգնաժամը առաջացավ, և աշխարհում բենզինի գները կրկնապատկվեցին, Հայաստանում աճն ընդամենը 5-10 տոկոս էր, որովհետև սկսել էինք ներմուծել մի երկրից, որից մինչ այդ չէինք ներմուծում։ Մեր գործողությունների հետևանքով քաղաքացիներն ամիսներ շարունակ օգտվում են շատ ավելի մատչելի բենզինից։
 
Այս պահին դեֆիցիտի խնդիր չունենք։ Էժան բենզին աշխարհում չկա, որովհետև գները բարձրացել են 2-2,5 անգամ, իսկ Հայաստանում ընդամենը 10-20 տոկոս ավելացում կա՛՛:

  • Կիսվել: